Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.05.2026 | 22:31
Տե՛ր,
Կարոտեցինք շնորհի` սփռիր,
Լքված մնացինք գործերից` քավիր,
Խարխափում ենք խավարում` ճառագայթիր,
Ընկանք հավատից` հաստատիր։
Դու ես Լույս,
Դու ես Հույս,
Դու ես կյանք,
Դու ես քավություն,
Դու ինքն իսկ անմահություն։
Ամեն։

Ներսես Լամբրոնացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3399

Մեկնաբանություններ